Ավինյանի հնչեցրած «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ» բառերի համար ԿԿՀ-ն վարքագծի խախտում է արձանագրել․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։
2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Ըստ օրաթերթի՝ բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ-ական գործընկերներից:
Բանն այն է, որ ԱԺ-ում լրագրողին վիրավորելու դեպքից հետո ՔՊ-ական պատգամավորները միայն փնովել են Քոչարյանին, նախկինի պես չեն հրճվել նրա ասածներից, ինչի հետևանքով Անդրանիկ Քոչարյանը դեպրեսիայի մեջ է ընկել։
Հրապարակ օրաթերթը գրում է․ ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը, պարզվում է՝ վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբ բաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում։
Հրապարակ օրաթերթը գրում է․
Հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Որոշ ուժերի միջեւ բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ եւ երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի, այլոց հետ, առանձին-առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։
Մարտի 27-ին Մհեր Շիրինյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Ըստ լուրերի, նա անցնում է զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հայտնի քրեական գործով։
Փաստ օրաթերթը գրում է․ Օրեր առաջ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում էր կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին:
Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաև Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը:
Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը․ հայտնում է Փաստ օրաթերթը։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։