Անցորդների կեսը չգիտի՝ Փաշինյանը իրավունք ունի՞ չշարունակելու Արցախյան շարժումը, թե՞ ոչ․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 19:15 27-03-2025
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի:

«Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի՞ չշարունակել Արցախյան շարժումը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի իրավունք չունի, որոշների կարծիքով էլ՝ վարչապետը ինչ-որ չափով իրավացի է։

«Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչի իրավունք ունի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանը ոչ մի բանի իրավունք չունի։

«Ընդհանրապես նա ինչի իրավունք ունի՞, պատիվ ունի՞ ինքը։ Չգիտեմ, դրա մասին ինձ մի հարցրեք, որովհետև ինքը տականք ա»,- ասաց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է գոյություն ունենա։ «Նիկոլ Փաշինյանը տականքի մեկն ա։ Ես Արցախյան առաջին պատերազմի մասնակից եմ, ինքը գոյություն ունենալու իրավունք չունի, ինքը պետք է սատկի, ինքը թուրքի մնացորդ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հարցում ճիշտ է։

«Ի՞նչ ա կոչվում Արցախյան շարժում, Արցախը որտե՞ղ ա։ Արցախն այլևս չկա։ Եկեք սասունցիների, մշեցիների շարժում վերականգնենք։ Պետք ա չկորցնենք, կորցնելուց հետո անիմաստ ա ինչ-որ բանի մասին երազել։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ տեղ ճիշտ ա անում, որ պետք չի երազել»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։