Արցախյան շարժումը դեռ նոր է սկսվում․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 20-02-2024
Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

Չնայած այս օրը սովորաբար տոնել են ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում, այնուամենայնիվ այն այս տարի յուրօրինակ նշանակություն ունի, քանի որ արցախյան շարժման մեկնարկից հետո առաջին անգամն էր, որ Արցախն ամբողջովին հայաթափված է, և այնտեղ մնացել են հաշված թվով հայեր։

Oragir․News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ ինչ են կարծում՝ այսպիսով ավարտվելո՞ւ է արցախյան շարժումը։

«Եթե պայքարենք, արցախյան շարժումը չի ավարտվի»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ այս կյանքում ոչինչ հավիտենական չէ։

Մի տարեց տղամարդ էլ նշեց, որ պետք չէ լռել․ «Արցախի համար պայքարը պետք է շարունակվի, չպետք է հանդուրժենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։