Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
Նրա հետ խոսել ենք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի տապալման, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու, այդ որոշման դեմ պայքարելու, Գյումրիի ընտրություններից ակնկալիքների, ընդդիմադիրների հետ կոալիցիա կազմելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Հակոբյանի պնդմամբ` չի կարող համաձայնվել, որ բոյկոտը հաջողություն չի ունեցել։ «Չենք կարող ասել, որ բոյկոտը հաջողություն չի ունեցել։ Գյումրիի ընտրություններ, Սյունիքում կրակոցներ, այս ամենի ֆոնին բոյկոտը հետ է քաշվել»,- ասաց նա։
Հակոբյանը շեշտում է` ՔՊ-ն ամեն գնով ստացել է ճղճիմ 33 մանդատը, որ քերթի սեփական ժողովրդի կաշին։
Մանրամասները` տեսանյութում։