Եզդի գնորդների սպասող շամուտեցի Գագիկը նախիրն արոտ է հանել: Եղանակը տաքացել է, արոտները կանաչել են:
«Կենդանի վիճակում անասուններին վաճառելն ավելի հեշտ է, քան սպանդանոցի ճանապարհին ժամանակ ու միջոցներ վատնելը»,- ասում է Գագիկը:
Մոտակա սպանդանոցն Օձունում է, տեղափոխման դժվարությունները՝ շատ, հենց դրա համար նախընտրում են թեկուզ մատչելի գնով, բայց տեղում վաճառել գյուղ եկած եզդիներին:
Վաճառել չի ստացվում կաթնամթերքը:
«Այ դա արդեն անասնապահությամբ զբաղվող գյուղացու ամենամեծ գլխացավանքն է: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կաթի արտադրությունը վտանգվելու է»,- ասում է Գագիկը:
Կաթի մթերման գինը իջել է մինչև 130 դրամ, որոշ դեպքերում՝ անգամ ավելի ցածր, ինչը գյուղացիներին ձեռք չի տալիս, իսկ ավելին կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները վճարել պատրաստ չեն, քանի որ կա այլընտրանք՝ ներմուծվող էժան կաթի փոշի:
Մանրամասները՝ տեսանյութում: