Լավրովը երաշխիքներ է ուզում, Լուկաշենկոն 7-րդ անգամ երդվեց, Իրանը կպատասխանի․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:35 25-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 25-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար հայտարարել է, որ Մոսկվային հստակ երաշխիքներ են անհրաժեշտ՝ վերսկսելու սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը։ Առաջին ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ նման երաշխիքները կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնից հրաման տան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Մեզ հստակ երաշխիքներ են պետք: Բայց այդ երաշխիքները, հաշվի առնելով Կիևի հետ պայմանավորվածությունների նախորդ անհաջող փորձը, կարող են լինել միայն Վաշինգտոնից Զելենսկիին և նրա թիմին դա անելու հրամանի արդյունքում, և ոչ այլ կերպ»,- նշել է նա։
Լավրովը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները լսել է երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ազդանշանը։
«Ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այդ ազդանշանը: Նրանք հասկանում են, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքների հասնել ռազմարդյունաբերական համալիրի հետ կապ չունեցող էներգետիկ ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծումները դադարեցնելու հարցում»,- հայտնել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ երդմնակալության հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Բելառուսի նախագահ պաշտոնը։
Նա նախագահի պաշտոնում վերընտրվել էր հունվարյան ընտրություններում։ Լուկաշենկոն Մինսկի Անկախության պալատ է հասել հատուկ շարասյան ուղեկցությամբ։
Երդմնակալության արարողության նախօրեին 10 իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել էին, որ Լուկաշենկոյի՝ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելը հակասահմանադրական է, հունվարի 26-ին անցկացված ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշին՝ «դրանք անցել են համատարած վախի մթնոլորտում»:
Մինչև այսօրվա արարողությունը, Լուկաշենկոն հասցրել է հաստատել նոր կառավարության կազմն ու պաշտոնական այցով Մոսկվա մեկնել։
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի աթոռին է 1994 թվականից։ Այն բանից հետո, երբ դաժանորեն ճնշվեցին 2020 թվականի հետընտրական անհնազանդության ակցիաները, միջազգային հանրությունը հրաժարվում է ճանաչել նրան որպես Բելառուսի օրինական նախագահ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված