«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի երեկվա հայտարարությանը, որ ինը թեկնածուներից մեկը դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։
ԴԱԿ-ի թեկնածուն պնդում է, որ իր ձեռքի տակ եղած թուղթը վիզային փոխարինելու համար է վերցվել, ընդ որում այն նաև ժամկետնանց է։
«ԴԱԿ»-ը մինչև օրվա վերջ ժամանակ տվեց Սարիկ Մինասյանին, որպեսզի ներողություն խնդրի Արտյոմ Ղարաղազարյանից։
«Սարի՛կ Մինասյան, տղա՞ ես՝ ապացուցիր, եթե չէ` ֆուֆլու ես»,-հայտարարեց Արտյոմ Ղարաղազարյանը։
Մանրամասները` տեսանյութում։