Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Քննչական կոմիտե. ՈւՂԻՂ

Ներքին 4 շաբաթ առաջ - 18:41 20-03-2025
Այսօր Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին։

Այդ մասին Մխիթարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել քննիչի հետ խոսակցության ձայնագրությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննիչը հայտնում է, որ 2024 թ.-ի մայիսին պարեկներն ակտ են կայացրել, համաձայն որի՝ Մխիթարյանն առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել:

Այս պահին Ռուբեն Մխիթարյանը հարցաքննության է:

Ամենից շատ դիտված