ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանելով, լրագրողների հարցին, թե երբ ականատես կլինենք Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանին, նշեց, որ դժվար հարց է և խնդրեց բարդ հարցեր չտալ։
Հարցին, թե մարդիկ ինչո՞ւ են դեռ Սերժ Սարգսյանի ստվերի հետ կռվում, ՀՀ 3-րդ նախագահը պատասխանեց.
«Այդ հարցին արդյո՞ք ես պետք է պատասխանեմ, այդ հարցին պետք է այդ մարդիկ պատասխանեն։ Համենայն դեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»,-ասաց նախագահը։