Շատերն ուզում են, որ ամեն ինչի մենաշնորհը իրենցը լինի. սրբազան

Ներքին 3 տարի առաջ - 11:20 28-01-2022

Կառավարությունից առանձին՝ Եռաբլուրում հանգչող զոհերին հարգանքի տուրք մատուցելու էր եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, նա չցանկացավ օրվա խորհրդից զատ որևէ այլ հարցի պատասխանել:

Oragir.news-ը վեհափառից հետաքրքրվեց, թե ինչու է հոգևոր առաջնորդը պետական պաշտոնյաներից առանձին գալիս Եռաբլուր, վեհափառ հայրապետը չպատասխանեց:

Նրան հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ որոշ շրջանակների մենաշնորհը չէ, վեհափառի փոխարեն հարցին պատասխանեց Նաթան սրբազանը, ասելով, որ դա որևէ մեկի մենաշնորհը չէ, ինչպես որ շատերն ուզում են, որ ամեն ինչը իրենց մենաշնորհը լինի:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի