Քոնոր Մաքգրեգորին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում․ The Irish Independent
copy image url

Քոնոր Մաքգրեգորին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում․ The Irish Independent

Մամուլ Արտաքին 3 շաբաթ առաջ - 10:19 25-03-2025
Միգրանտների նկատմամբ ատելություն խոսք տարածելու համար Քոնոր Մաքգրեգորին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է The Irish Independent-ը։

Նա իր սոցիալական ցանցերում հրապարակումներ է կատարել որոնք զանգվածային բողոքի ալիք են առաջացրել՝ հետագայում վերածվելով անկարգությունների։ Քաղաքական գործիչները ասում են, որ նրա ուղերձները կարող էին նպաստել նաև բռնության սրմանը: Եթե ​​Մաքգրեգորին մեղավոր ճանաչեն, Իռլանդիայում համապատասխան հոդվածով նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։