Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել հայ երկրպագուների երթը: Հայ ֆուտբոլասերները քայլերթ են իրականացրել Վրաստանի մայրաքաղաքում՝ «Առաջ, հայեր», «Հայաստան, հուպ տուր» վանկարկումներով:
Ինչպես Թբիլիսիից հայտնում է
Oragir.News-ի թղթակիցը, բազմաթիվ երկրպագուներ քայլերթով շարժվել են դեպի Թբիլիսիի Բորիս Բայչաձեի անվան մարզադաշտ, որտեղից հետևելու են Հայաստան-Վրաստան պատասխան հանդիպմանը: