Մենք չենք ճանաչում ընտրությունները. Թբիլիսիում մեկնարկեց բողոքի երթը

Արտաքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:25 10-11-2024
Թբիլիսիի Ազատության հրապարակից Բարաթաշվիլի կամրջի ուղղությամբ մեկնարկեց «Հեռացեք» բողոքի երթը։

Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ հոկտեմբերի 26-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ուստի պահանջում են, որ երկրում նորից անցկացվեն ընտրությունները։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր՝ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար և ինքն այդ ընտրությունները չի ճանաչում։ Նա նաև հայտարարել էր հանրահավաքներ ու բողոքի ակցիաների մասին։