Այսօր՝ մարտի 22-ին Թբիլիսիում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։
«Մենք մաքսիմալ կերպով պատրաստվել էինք առաջին խաղին, ինչ-որ բաներ չստացվեց։ Վաղվա հանդիպմանը նույնպես պատրաստվելու ենք, քանի որ եկել ենք այստեղ՝ սխալներն ուղղելու, և մաքսիմում նվիրվենք դաշտում՝ որ հասնենք դրական արդյունքի։
Կարծում եմ, որ այո, Վրաստանի ազգային հավաքականի երկրպագուները շատ էին մեր մարզադաշտում, բայց վաղվա հանդիպմանը ես վստահ եմ, որ մեր երկրպագուները նույնպես կլինեն մարզադաշտում, քանի որ առաջին անգամ չէ, որ նրանք երկրպագում են հավաքականին։ Հավաքականն էլ, իր հերթին, ամեն ինչ կանի՝ երկրպագուներին ուրախացնելու համար։