Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու ընտրության մասին։
Ֆուտբոլիստը հայտնել է, որ երբեք չի զղջացել Ռուսաստանի հավաքականի փոխարեն Հայաստանն ընտրելու համար՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե այդ ընտրությունը կատարած չլիներ։
«Որոշ մարդիկ գրում են, որ ես ընտրել եմ հեշտ՝ Հայաստանի տարբերակը, բայց ես ընտրությունս կատարել եմ 2021 թվականի մարտին, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել։ Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն, ու հիմա ես չեմ ափսոսում դրա համար»,- Էդուարդի խոսքերն է մեջբերել Championat.com-ը։
Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։