Ամեն ինչ կախված է ուժայիններից․ իրենց մի քայլը բավական է, որ ամեն ինչ փոխվի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 02:40 21-09-2023
Այսօրվա դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ մենք երկրորդ անգամ կորցրեցինք մեր տղաներին։ Այս մասին այսօր Եռաբլուրի մուտքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը:

Զոհվածի մայրը միևնույն ժամանակ դիմեց ուժային կառույցներին՝ կոչ անելով միանալ ժողովրդին։

«Շատ բան է կախված ուժային կառույցներից այսօր։ Ամեն ինչը կախված է իրենցից, որովհետև իրենց մի քայլը հերիք է, որ ամեն ինչ կտրականապես փոխվի»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում․