Ինեկոբանկի հայտարարած «ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա․ Կարեն Հեքիմյան
copy image url

Ինեկոբանկի հայտարարած «ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա․ Կարեն Հեքիմյան

Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 11:00 22-03-2025
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի հավատացեք բանկերի «ակցիաներին», քանզի ձեզ խաբում են: Ակցիաները կրում են սպեկուլյատիվ բնույթ:

Օրինակ` Ինեկոբանկը (Inecobank CJSC):

Վերջինս «ակցիա է» իրականացնում, որի շրջանակներում 12 ամսվա ընթացքում բանկի կողմից տրված «ապառիկն» անտոկոս է, չկա նաև «սպասարկման» և այլ բնույթի գումարներ:

Քաղաքացին, կարդալով Ինեկոբանկի` «ակցիայի» վերաբերյալ հայտարարությունը և նպատակ ունենալով «ապառիկով», ենթադրենք` հեռախոս գնել, այցելում է մասնագիտական խանութ(ներ): Վերջինիս նախընտրած հեռախոսի գինը կանխիկով կազմում է 285 000 ՀՀ դրամ, «ապառիկով»` գները բազմատեսակ են: Օրինակ` Ամերիաբանկի միջոցով նույն հեռախոսը գնելու դեպքում, քաղաքացին պետք է վճարի 314 000 ՀՀ դրամ + տոկոսներ և սպասարկման գումար:

Այժմ, ուշադիր՝ Ինեկոբանկի 12 ամսվա «անտոկոս» և «առանց սպասարկման գումարի» «ակցիայի» շրջանակներում, 285 000 դրամ արժեք ունեցող հեռախոսի գինը կկազմի 342 000 (!!!) ՀՀ դրամ: Ստացվում է` Ինեկոբանկի «անտոկոսն» ու «անսպասարկումն» արժի 342 000 - 285 000 = 57 000 ՀՀ դրամ, մոտավորապես այնքան (մի բան էլ ավելի), որքան կազմում է 1 տարվա տոկոսն ու սպասարկումը: Այսինքն, Ինեկոբանկի հայտարարած «ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա»։