Ինչո՞ւ չի աշխատում «Ինեկոբանկի» վճարային համակարգը
copy image url

Ինչո՞ւ չի աշխատում «Ինեկոբանկի» վճարային համակարգը

Ներքին 2 տարի առաջ - 22:25 16-10-2022
Ինեկոբանկում այսօր արդեն չորս ժամ է՝ քարտերը չեն աշխատում։ Տեխնիկական խնդիրների պատճառով բանկի հաճախորդները շուրջ չորս ժամ չունեն հնարավորություն քարտերից օգտվելու։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 25-ին «Ինեկոբանկի» օգտատերերը կրկին նույն խնդրին էին բախվել։ Բանկը թեև տեղեկացրել էր, որ անհասանելի կլինեն բանկոմատները, տերմինալները, կսահմանափակվի գործարքների հնարավորությունը, սակայն խնդիրը տասը օր մնաց չլուծված։

Օգտատերերը «Ինեկոբանկի» ֆեյսբուքյան էջում նշում էին, որ «Inecobank Master Card»-երը փետրվարից մինչև հիմա աշխատում են լրջագույն խափանումներով։