Քանյե Ուեսթը տխուր է ու միայնակ․ նա դավաճանների ցուցակ է հրապարակել․ The Mirror
copy image url

Քանյե Ուեսթը տխուր է ու միայնակ․ նա դավաճանների ցուցակ է հրապարակել․ The Mirror

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 13:25 21-03-2025
Քանյե Ուեսթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շատ տխուր ու միայնակ է, և ոչ ոք չի կարող իրեն օգնել։ Այս մասին գրում է The Mirror-ը։

Նա ասել է, որ արյունահոսում է հանուն այն մարդկանց, ովքեր դավաճանել են իրեն, և հրապարակել է դավաճանների ցուցակը։

Դավաճանների ցուցակում ռեփերն ընգրկել է իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, տարբեր ռեփերների և ընկերների, դիզայներների, հագուստի բրենդների՝ ինչպես օրինակ Adidas ու Balenciaga-ն, նույնիսկ իր երեխաներին, ընտանիքին, ամբողջ սևամորթ համայնքին և հրեաներին։