Աղբամանային աշխարհի վերջը․ Բիրմինգհեմում աղբի ճգնաժամ է․ BBC
copy image url

Աղբամանային աշխարհի վերջը․ Բիրմինգհեմում աղբի ճգնաժամ է․ BBC

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 11:17 21-03-2025
Բիրմինգհեմում՝ Անգլիայի երկրորդ խոշոր քաղաքում, սկսվել է իրական աղբի ճգնաժամ։ Այս մասին գրում է BBC-ն։

Աղբահանները մի քանի շաբաթ է, ինչ գործադուլ են անում, ինչի հետևանքով աղբամանները գերլցված են, իսկ բնակիչները բողոքում են առնետների հայտնվելուց։

Քաղաքում ապրում է մոտ 1.15 միլիոն մարդ, և հիմա աշխատում են միայն շարժական աղբահանության կետերը, որոնց մոտ հասկայական հերթեր են առաջացած։

Լրագրողները այս երևույթը անվանել են «Binmaggedon» ինչը նշանակում է աղբամանային աշխարհի վերջ։