Լոնդոնի խոշորագույն օդանավակայանը՝ «Հիթրոուն», ժամանակավորապես փակվել է՝ էլեկտրական ենթակայանում առաջացած հրդեհի պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Ըստ օդանավակայանի կայքի՝ հրդեհը հանգեցրել է լուրջ խափանումների, և անվտանգության նկատառումներով «Հիթրոու» օդանավակայանը փակ կլինի մինչև մարտի 21-ը, ժամը 00:00։
«Հիթրոուն» համարվում է Անգլիայի խոշորագույն և Եվրոպայի ամենաբեռնված օդանավակայաններից մեկը։