Boston Dynamics ընկերության ստեղծած մարդանման ռոբոտ Atlas-ը այժմ կարողանում է կատարել բարդ շարժումներ՝ քայլել չորքոտանու նման, սալտո տալ և նույնիսկ պարել բրեյ դանս։ Այս մասին գրում է Popular Science-ը։
Ինժեներները նրան սովորեցրել են այս հմտությունները՝ օգտագործելով իրական մարդկային շարժումներ՝ սենսորների միջոցով հավաքված տվյալների հիման վրա։ Այսպես ռոբոտը սովորել է շարժումները և սկսել է կատարել դրանք մեծ ճշգրտությամբ։
Atlas-ը համարվում է շարժունակության և տեխնոլոգիական զարգացման բացառիկ օրինակ։