Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ճեպազրույցում ասել է, որ Կիևը միշտ էլ դեմ է եղել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին։ Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կկայացվի միայն Դոնալդ Թրամփից մանրամասներ ստանալուց հետո: Այս մասին գրում է Reuters-ը։
«Հենց ԱՄՆ նախագահից զանգ ստանանք, մենք կարձագանքենք և կսկսենք նախապատրաստվել բանակցություններին»,- ընդգծել է Զելենսկին։