Ոստիկանությունը զգուշացնում է, որ մի շարք հանցագործներ սկսել են Telegram-ի հաշիվներ գողանալ։ Այս մասին գրում է RBK-ն։
Նրանք ներկայանում են որպես մարդիկ, ովքեր իբր ցանկանում են օգնել աշխատանք գտնելու հարցում։ Այնուհետև ուղարկում են հղում, որին սեղմելուց հետո ձեր Telegram-ի հաշիվը գողանում են։
Գողանալուց հետո հանցագործները ձեր անունից այլ մարդկանց ուղարկում են նմանատիպ հղումներ, ստանում են մուտք նրանց բանկային տվյալներին և սկսում են գումար գողանալ։