Եվրոպական 10 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ գազի վճարման համար. Bloomberg
copy image url

Եվրոպական 10 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ գազի վճարման համար. Bloomberg

Արտաքին 2 տարի առաջ - 17:53 27-04-2022

Եվրոպական 10 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ գազի դիմաց ռուբլով վճարելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Նաև Ռուսաստանի Դաշնությունից գազ ներկրող չորս ընկերություններ վառելիքի գնման համար արդեն վճարել են ռուսական արժույթով։ Թե կոնկրետ որ կազմակերպությունների մասին է խոսքը, պարբերականի զրուցակիցը չի մանրամասնել։

Ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, որ «Գազպրոմի» կողմից Ռուսաստանից Բուլղարիա գազի մատակարարման դադարեցումը պայմանագրի կոպիտ խախտում է և շանտաժ։

Մինչ այդ լեհական PGNiG ընկերությունը հայտարարել էր, որ ապրիլի 27-ից «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը երկիր։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով, «Գազպրոմի» գործողությունները «չարդարացված և անընդունելի» են եվրոպացի սպառողների նկատմամբ։

Ամենից շատ դիտված