Ուղիղ եթեր
Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի․ Ժողովուրդ
copy image url

Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի․ Ժողովուրդ

Մամուլ 1 ամիս առաջ - 08:01 11-03-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի տապալումը խլացնելու եւ բարեփոխումների պատրանք ստեղծելու համար առողջապահության նախարարությունը «հիմնովին» փոխել է բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագրի ձեւը, բովանդակությունը:

Այսպես, եթե մինչեւ 2024 թվականը պետական պատվերի համակարգում գործում էին առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնների միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր, ապա 2024 թվականին առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագրի պիլոտային ծրագիրը, այն հաջորդիվ՝ 2025 թվականին, տարածվեց արդեն ամբողջ առողջապահական ծրագրերի վրա:

Տեղեկացնենք, որ նոր ծրագրով առանձին բժշկական կենտրոնների հետ պայմանագրեր չեն կնքվում, եւ չեն ամրագրվում այդ կազմակերպությունների համար նախատեսվող տարեկան պետական պատվերի գումարները, բժշկական կենտրոններին հատկացվելիք գումարի վերաբերյալ դրույթ չկա: Անհասկանալի է եւ ինքնահոսի է թողնված, թե ինչ համամասնությամբ է բաշխվելու ծրագրերի գումարը հիվանդանոցների միջեւ:
Սպասենք ոլորտում հերթական քաոսին:

Հիմա անդրադառնանք հարցին, թե ինչու առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագիրը:

Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարարությունում տարեկան հաշվետվության ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանի անզգույշ խոսքից՝ արված վարչապետի ներկայությամբ, որ այլեւս պետական պատվերի առանձին պայմանագրային բյուջե բժշկական կազմակերպությունների համար չի գործում, «գումարը գնում է հիվանդի հետեւից»:

Առաջին հայացքից ավելի ազատական թվացող հրապարակային օֆերտայի պայմանագրով իրականացվող ֆինանսավորումը իր մեջ շատ մեծ խութեր եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսպես, փաստենք, որ մինչեւ այս չարաբաստիկ փոփոխությունը ամբողջ պետական պատվերի ծառայությունների մատուցումը կարգավորվում էր «Գնումների մասին» օրենքով՝ պահպանելով ԲԿ-ներին տրվող գումարների հարապարակայնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները հավաստիացրին, որ այս նոր որոշումից հետո թափանցիկությունը իսպառ կվերանա, եւ հնարավոր չի լինի վերահսկել, թե որ բուժհաստատությունն ինչքան գումար ստացավ, քանի հիվանդ բուժեց պետպատվերով:

Նկատենք նաեւ, որ ներկայում առողջապահության նախարարությունը օֆերտայի պայմանագրով տրվող գումարները ներկայացնում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Այսինքն՝ պետպատվերով բուժումը նախարարը դարձրել է նպաստ, ինչն էլ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել պետական պատվերի ծառայությունների մատուցման բովանդակության, ընթացակարգերի, էության մեջ՝ այն ամբողջովին ծառայեցնելով սեփական բիզնեսների բարգավաճմանը:

Թե որ բժշկական կազմակերպությանը, ըստ Պետական բյուջեի եռամսյակային համամասնության, Առողջապահության նախարարությունը ինչքան է գումար հատկացնում, մնում է անթափանց, ծանր վարագույրի հետեւում: Օֆերտայի պայմանագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծել առողջապահության նախարարության կառավարիչների համար իրենց «սիրելի» բժշկական կազմակերպություններին հասարակության աչքից հեռու, ըստ կարիքի գումարներ մատակարարելու համար:

Սեփական բիզնեսին ավելի լավ նվեր դժվար էր պատկերացնել: Իսկ քաղաքացու համար, ըստ էության, ոչինչ չի փոխվել, մեկ, առավելագույնը երկու ամսից բժշկական կենտրոններում նա նորից կլսի՝ «պետպատվերը վերջացել է» անցանկալի նախադասությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թվականին բացված անփորձ հիվանդանոցին՝ «Ուիգմորին», 600 միլիոն դրամի պետական պատվերի արժանացրեց: Իսկ այս օֆերտայից հետո էլ չենք իմանա՝ ում ինչքան, ինչ ազնվությամբ կբաշխվեն պետբյուջեի գումարները: Մենք դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն, մեկնաբանության դեպքում կհրապարակենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»