Մոսկվայի հիվանդանոցներում պլանային օգնություն կտրամադրվի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված հիվանդներին: Այս մասին նշված է մայրաքաղաքային առողջապահության դեպարտամենտի կայքում:
«Պացիենտների անվտանգության համար մենք ստիպված ներմուծել ենք պլանային օգնության տրամադրման ժամանակավոր կանոններ և մինչ հոսպիտալացումը ստուգելու ենք կորոնավիրուսի դեմ պատվաստման առկայությունը: Միևնույն ժամանակ, բուժօգնություն ստանալու իրավունքները չեն սահմանափակվում: Նրանք, ովքեր պատվաստումների բժշկական հակացուցումներ ունեն, կհոսպիտալացվեն»,- ասվում է հրապարակման մեջ:
Հստակեցվում է, որ հակացուցումները որոշվում են ստացիոնարի բժշկի կողմից նախքան հոսպիտալացումը:
Բուժօգնության տրամադրման նոր կանոնները չեն վերաբերի օնկոլոգիական և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներին, որոնց հոսպիտալացնում են հակաքաղցկեղային բուժման, ինչպես նաև պալիատիվ օգնության համար:
Արտակարգ բժշկական օգնություն կտրամադրվի քաղաքի յուրաքանչյուր բնակչի առանց բացառության՝ անկախ պատվաստման նրա կարգավիճակից: