Ասում են՝ մարդը հացի փող չունի, եթե էդ փողը տվեցինք, էլի ծախսելու ա, էլի հացի փող չի ունենալու

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:13 12-02-2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական և տնտեսական հեղափոխություն, անկյունաքարային նշանակություն ունեցող բան է։ Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։

«Տարեկան 70 մլրդ դրամ լրացուցիչ գումար քաղաքացիների ընտրությամբ և որոշմամբ ուղղվում է կրթությանը և ուղղվում է առողջապահությանը։ Հիմա այդ հեղափոխության պիկը լինելու է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ, մայիս, հունիս։

Հայտարարագրողների 90 տոկոսի համար ոչ մի լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանալու։ Փող է առաջանալու. ընտանիքներ են լինելու, որ իրենց երեխաների մանկապարտեզի, խմբակի, սպորտի վճարն ամբողջությամբ կամ մասամբ ետ են ստանալու»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն իր խոսև նշեց՝ երբ ասում են մարդը հացի փող չունի, եթե էդ փողը տան, այդ մարդն էլի ծախսելու է ու էլի հացի փող չի ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում