Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։
Նրա հետ խոսել ենք ՄԻԵԴ ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հեռանալու, նրան հերոսացնելու, տարիներ առաջ Կիրակոսյանի հակասահմանադրական քայլի, ընդդիմության շրջանում գզվրտոցների, Բաքվում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումները թույլ չտալու և մի շարք այլ հարցերի շուրջ։
«Ես չգիտեմ՝ ով է հերոսացրել, ինչու է հերոսացրել, բայց պարոն Կիրակոսյանը, ես կարծում եմ, որ շատ վտանգավոր դերակատարում էր ստանձնել այս հանցավոր իշխանական ռեժիմում։ Նա որպես գործիչ նոր չի մեր հանրության մեջ, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոն, եղել է վարչապետ Կարեն Կաիրապետյանի օգնական, թե խորհրդական, եթե չեմ սխալվում և հետո կարծում եմ պատանդի կարգավիճակում հայտնվել է այս իշխանությունների հետ համագործակցության։ Այսինքն՝ ըստ էության թրաֆիքինգի զոհ է եղել, որովհետև անձնական, ընտանեկան որաշակի հարցերով պայմանավորված օգտագործվել է նրա ինտելեկտուալ, մսնագիտական կարողությունը»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։