Մակրոնը և Սթարմերը հինգ օր համոզել են Զելենսկուն՝ փոխել Թրամփի նկատմամբ իր մոտեցումը. NYT
copy image url

Մակրոնը և Սթարմերը հինգ օր համոզել են Զելենսկուն՝ փոխել Թրամփի նկատմամբ իր մոտեցումը. NYT

Արտաքին 1 ամիս առաջ - 00:04 06-03-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հինգ օր փորձել են համոզել Վլադիմիր Զելենսկուն փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփվելու իր մոտեցումը, գրում է The New York Times-ը։

Ըստ աղբյուրի՝ բրիտանական և ֆրանսիական առաջնորդները սկզբում ենթադրում էին, որ Զելենսկին պետք է անհապաղ վերադառնա Սպիտակ տուն, բայց հետո փոխեցին իրենց մոտեցումը և որոշեցին, որ նման միջադեպից հետո ավելի լավ է դադար առնել և «թողնել՝ երկու կողմերն էլ հանդարտվեն»։

Զելենսկին, նշում է հրատարակությունը, Սթարմերի և Մակրոնի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերություններում «զգալի փոփոխություն է կատարել»՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար։

Միևնույն ժամանակ, գրում է The New York Times-ը, անհասկանալի է մնում, թե որքանով կհաջողվի կուրսի փոփոխությունը Կիևի իշխանությունների համար։

Ամենից շատ դիտված