Սթարմերը մտադիր է Եվրոպային կոչ անել մեծացնել ռազմական ծախսերը. Bloomberg
copy image url

Սթարմերը մտադիր է Եվրոպային կոչ անել մեծացնել ռազմական ծախսերը. Bloomberg

Արտաքին 1 ամիս առաջ - 09:57 02-03-2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է կիրակի Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ անել մեծացնել իրենց ռազմական կարիքներին ուղղված ծախսերը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ մտադիր է ասել եվրոպացի առաջնորդներին, որ նրանք առավել իրատես լինեն պաշտպանական ծախսերի հարցում, և որ Ուկրաինային աջակցող ելույթները բավարար չեն՝ համոզելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ տեղի ունեցած միջադեպից հետո։

Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մի քանի այլ եվրոպացի առաջնորդներ հուսով են համաձայնության գալ անվտանգության ավելի լուրջ պարտավորությունների վերաբերյալ, ապա տեղ ապահովել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջը:

Ամենից շատ դիտված