ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահումով խաղերի ոլորտում նախատեսվող հարկային փոփոխություններին և կարգավորումներին՝ ընդգծելով, որ այս հարցում արմատական մոտեցում ունի։
«2018-ից այս կողմ շահումով խաղերի ոլորտում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ուղիղ ասել՝ այս հարցում ես ռադիկալ տրամադրված եմ, բայց չեմ ցանկանում, որ այդ տրամադրվածությունը մեզ զրկի հավասարակշռված մոտեցումներից», - Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում