ԱՄՆ-ը ոչ մեկին թույլ չի տա Հյուսիսատլանտյան դաշինքի դռները փակել ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող այլ պետությունների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։
Նման հայտարարությամբ Շերմանը հանդես է եկել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ Ժնևում կայացած բանակցությունների ավարտից հետո։ Միաժամանակ Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ զորավարժությունների սահմանափակման վերաբերյալ համաձայնագիր հնարավոր է, եթե դա փոխադարձ լինի։
Այսպիսով, Շերմանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է նույնը. Վաշինգտոնը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման որևէ սահմանափակում չի ընդունի։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն իր հերթին ասել է, որ ԱՄՆ դիրքորոշումը հուշում է, որ Վաշինգտոնը թերագնահատում է ստեղծված իրավիճակի լրջությունը։