ԱՄՆ-ն Թրամփի օրոք չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը. Վենս
copy image url

ԱՄՆ-ն Թրամփի օրոք չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը. Վենս

Արտաքին 1 ամիս առաջ - 23:15 04-03-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը, մասնավորապես Իրանում։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահի քաղաքականությունը շատ պարզ է. մենք չենք կարող հանդուրժել միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում: Դա կլինի վարչակազմի քաղաքականությունը»,- լրագրողներին ասել է փոխնախագահը:

Վենսը հավելել է, որ Թրամփը նույն մոտեցումն է ցուցաբերել նաև ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ժամանակ։

Ամենից շատ դիտված