Ուղիղ եթեր
ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովում հայտարարվելու է Թրամփի օրոք սկսված առևտրային պատերազմների ավարտի մասին. Bloomberg
copy image url

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովում հայտարարվելու է Թրամփի օրոք սկսված առևտրային պատերազմների ավարտի մասին. Bloomberg

Արտաքին 3 տարի առաջ - 10:39 09-06-2021

Հունիսի 15-ին ԵՄ և ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը պետք է ընդունվի հռչակագիր անդրատլանտյան բարեկամությունը վերականգնելու, տարեվերջին Բրյուսելի և Վաշինգտոնի միջև առևտրային պատերազմներն ավարտելու մասին, ներառյալ Boeing-ի և Airbus-ի միջև գրեթե 20-ամյա առևտրային հակամարտությունը, ինչպես նաև Չինաստանին դիմակայելու հարցում ուժերը միացնելու վերաբերյալ: Այս մասին ասվում է գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի նախագծում, որի հատվածները երեքշաբթի օրը հրապարակել է Bloomberg գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը մտադիր են լուծել բոլոր տարաձայնությունները Boeing-ի և Airbus-ի միջև հակամարտության շուրջ, որոնք Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) միմյանց մեղադրում էին միլիարդավոր դոլարների պետական ​​օգնությունն ապօրինի ստանալու մեջ: Այս հակամարտությունն արդեն հանգեցրել է ԵՄ-ից տարեկան 4 մլրդ դոլարի և ԱՄՆ-ից տարեկան 7.5 մլրդ ԱՄՆ դոլարի փոխադարձ մաքսատուրքերի ներդրմանը՝ ԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա:

Այս տարվա մարտին ԵՄ-ն և ԱՄՆ-ն որոշել են սառեցնել այդ տուրքերը մինչև հուլիսի 11-ը, ուստի գագաթնաժողովում Բրյուսելը և Վաշինգտոնը մտադիր են կանխել դրանց նոր ներդրումը: