Օձունի սարահարթի հարյուրավոր հեկտար հողատարածքները վերջին տեղումներից հետո թեեւ վերջապես պատվել են ձյան շերտով, բայց լոռեցի հողագործները լավատես չեն:
Հացահատիկարին կուլտուրաների բերքից ձեռքները լվացել են։ Գրեթե երեք ամիս տեղումներ չեն եղել, չոր եղանակին բազմացող կրծողներն ու թռչուններն էլ իրենց սեւ գործն են արել՝ վնասելով սերմացուն։
Առատ ձյունը մի կողմից պետք է որ ուրախացներ գյուղացիներին, բայց արդեն որեւէ բան փոխել հնարավոր չէ․ ասում են՝ լավ բերքի ակնկալիք չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում: