Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
copy image url

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Ներքին 3 ժամ առաջ - 23:47 23-04-2025
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 18։23-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևեկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ին քարը (մոտ 0,6 խմ) լանջից գլորվել և հայտնվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։

Փրկարարները ճանապարհը շահագործող ընկերության աշխատակիցների հետ քարը հեռացրել են երթևեկելի հատվածից․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

Ամենից շատ դիտված