Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 1-ի միջազգային կարևոր լուրերը:
Սպիտակ տանը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին քննարկում էին, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, բավական լարված ու թեժ անցավ: Թրամփը նույնիսկ ձայնը բարձրացրեց Զելենսկու վրա՝ ասելով, որ նա միլիոնավոր կյանքերի հետ է խաղում:
Նախ Զելենսկին Թրամփին ասաց, որ Պուտինի հետ «փոխզիջումներ չպետք է լինեն»: Ապա Թրամփին ցույց տվեց պատերազմի վայրագությունները փաստող լուսանկարներ:
Այնուհետև Թրամփն ասաց, որ չեն պատրաստվում շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա: «Բայց հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի շատ զենք ուղարկել, քանի որ ես անհամբեր սպասում եմ, որ այն արագ ավարտվի», - ասաց ԱՄՆ նախագահը:
Հանդիպումից հետո Թրամփը համոզմունք է հայտնել, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,- սոցանցի իր էջում գրել է նա։
Թրամփի և Զելենսկու նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։ Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել։
Աբխազիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Ընտրողներին հասանելի է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներն են Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան։
Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին։