Պուտին-Թրամփ հանդիպման ինտրիգը և Ուկրաինան, Բաքվի պահանջները, Մակրոնի այցը ԱՄՆ․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:00 21-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 21-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է բովանդակալից լինի և կախված լինի ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ շեշտելով՝ ուկրաինական ճգնաժամը շարունակում է մնալ հարաբերությունները բարդացնող հիմնական գործոնը։
«Հանդիպում չի լինի, քանի դեռ մենք չիմանանք, թե ինչի մասին է այն լինելու», - ասել է Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X-ի իր էջում։
Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ կապերի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով, նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պահպանվում էին կապի ուղիներ, որոնք այժմ գրեթե չեն գործում։
Մեկնաբանելով ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև անցած բանակցությունները՝ նա նշել է, որ հանդիպմանը տարածքային հարցեր չեն քննարկվել:


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։
Ինչպես հայտնում է UNIAN-ի թղթակիցը, ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը չի ներառել հայտարարություններ կամ լրագրողների կողմից հարցեր։
«Մեզ համար կարևոր է, որ ամերիկյան ուժը զգացվի։ Մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը և մեր բոլոր գերիներին վերադարձնելու ուղիները, ինչպես նաև անվտանգության արդյունավետ երաշխիքները»,- սոցցանցի իր էջում գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-Ուկրաինա հեռակա բանավեճ է ընթանում։ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ, ով փորձում է պահպանել կերակրատաշտը»։ Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված