Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օրվա լուրերը։
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում հանրությունից, ավելին՝ Իմ քայլը հիմնադրամից լրատվամիջոցների գրավոր հարցումներին ցինիկ պատասխան է տրվում։
Սևանի դատարանում տեղի ունեցավ Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը, որի ընթացքում կողմերի հարցերին պատասխանեց ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։ Նա դատարանին հայտնեց, որ վառարանը գործարկելիս այրվածքներ է ստացել, այդպիսով չի կարողացել մտնել կացարանի այն հատվածը, որտեղ զինծառայողները քնած են եղել։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը՝ Հայաստանի տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, իսկ միջոցառման պատվավոր հյուրը Սամանթա Փաուերն էր։ Դիմելով վերջինիս՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է՝ որոշ հարցերում Երևանն ու Վաշինգտոնը ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Կովկասում։
Մանրամասները՝ տեսանյութում։