Խաղաղության նեղ պատուհանը, USAID-ի չեղարկված դրամաշնորհները, Էրդողանի ջանքերը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:20 28-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 28-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կնքելու շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա։ Այս մասին Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ բանակցությունները վճռորոշ փուլում են, սակայն միևնույն ժամանակ զգուշացրեց՝ գործարքի հասնելու նեղ պատուհան կա:
«Եվրոպական երկրները, ներառյալ Բրիտանիան չեն վստահում Վլադիմիր Պուտինին և վստահ չեն, որ հրադադարի համաձայնագիր կնքելուց հետո Ռուսաստանը կրկին չի ներխուժի Ուկրաինա: Թրամփը, սակայն, վստահեցրեց՝ գործարքի դեպքում Պուտինը կպահի իր խոստումը. «Ես նրան վաղուց եմ ճանաչում և... չեմ հավատում, որ նա իր խոսքը կդրժի ... Երբ մենք գործարք կկնքենք, կարծում եմ, որ հրադադարը կպահպանվի»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը
Լոնդոնն ու Փարիզը ցանկանում են հրադադարից հետո Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու դեպքում ստանալ նաև Վաշինգտոնի աջակցությունը, սակայն ԱՄՆ նախագահը ոչինչ չխոստացավ:


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) փոփոխությունների առաջին փուլի արդյունքներով՝ ավելի քան 4 հազար 100 դրամաշնորհ է չեղյալ համարվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվում է, որ արդյունքում 4,4 միլիարդ դոլար է խնայվել։
15 օրվա ընթացքում Պետդեպարտամենտն ավելի քան 9 հազար արտաքին օգնության դրամաշնորհ է գնահատել՝ ավելի քան 15,9 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։
Հաղորդվում է, որ պահպանվել են պարենային օգնության ֆինանսավորումը, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բուժման համար դեղերի մատակարարման ծրագրերը, Լիբանանի, Հաիթիի, Վենեսուելայի, Կուբայի և այլ երկրների համար աջակցության ծրագրերը, որոնք ամերիկյան դրամաշնորհների խիստ կարիք ունեն։
USAID-ում վերանայումները տեղի են ունենում ԱՄՆ պետաքարտուղար Մարկո Ռուբիոյի անմիջական գլխավորությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: