Ալիևի պահանջը և «Խաղաղության խաչմերուկ»-ը, Սերբիայի վարչապետի հրաժարականը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:23 28-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 28-ի միջազգային կարևոր լուրերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց Զանգեզուրի մասին չի մոռացել և չի մոռանա։ «Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների», - ասել է նա։ Նրա խոսքով՝ Հայաստանը «պետք» է կատարի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով դեպի Նախիջևան անարգել անցումը: Նա հավելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։ Ադրբեջանի նախագահը հավելել է նաև, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:

Այսօր Սերբիայի Միլոշ Վուչևիչը վարչապետը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է տեղական Republika պարբերականը։ Հաղորդվում է, որ Վուչևիչի հրաժարականը տեղի է ունեցել Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել են նոյեմբերին այն բանից հետո, երբ Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում շինության փլուզման հետևանքով 14 մարդ էր զոհվել:

Մանրամասները՝ տեսանյութում։