Արմեն Արամյանը դատապարտվել է տասը տարի և մեկ ամիս ազատազրկման՝ ահաբեկչության քարոզչության և Ռուսաստանի բանակի մասին կեղծ լուրերի տարածելու մեղադրանքով, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով նրա փաստաբան Լեոնիդ Սոլովյովին։
Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել այս որոշումը։ Անցած աշնանը Արամյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեցին և հեռակա կարգով կալանավորեցին ահաբեկչության քարոզչության (Քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդված) և ՌԴ բանակի մասին կեղծ լուրեր տարածելու (Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդված) գործով։
Միայն վերջին հոդվածի համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։ Նրա հետ միասին հետախուզում է հայտարարվել DOXA-ի նախկին խմբագիրներ Ալլա Գուտնիկովային, Վլադիմիր Մետելկինին, Նատալյա Տիշկևիչին և Մարիա Մենշիկովային։
Վերջինիս դեմ մեղադրանքի հիմքում ընկած է «ВКонтакт»-ի խմբում հրապարակված գրառումը՝ Ռուսաստանում զինկոմիսարիատների հրկիզումների մասին, գրում է «Коммерсантъ»-ը։