Ֆիլմեր ու հեռուստաշոուներ արտադրող Paramount մեդիաընկերությունը Թրամփի կողմից սահմանած խիստ պահանջների ֆոնին հայտարարել է, որ դադարեցնում է իր որդեգրած ներառականության քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է Vulture-ը։
Մեդիաընկերությունը դադարեցրել է իր համագործակցությունը ԼԳԲՏ համայնքի հետ, որը նախկինում մեծ ֆինանսավորումներ էր ստանում ընկերության կողմից։