Ալենենք ՔՊ–ում են, ՔՊ–ն թիմերի է բաժանվում, ԱԺ–ում փողի կռիվ է, «արտախորհրդարանական» ՀԿ–ներ․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա է սպասվում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, ում Բաքվում խոշտանգել են:

Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. Գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ալեն Սիմոնյանի մայրը և եղբայրը, փետրվարի 24-ին մասնակցել էին Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստին: Ալեն Սիմոնյանի մայրը դեռ ՔՊ առաջին համագումարից կուսակցության անդամ է, իսկ եղբայր, 2024 թվականից է ՔՊ կուսակցությանն անդամագրվել։

Օրաթերթը գրում է. «ՔՊ-ում արդեն իսկ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին: Փաշինյանը հանձնարարել է թիմերի բաժանվել ու աշխատել։

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ Վարչապետի խոսնակի տնից գողացվածը մեծ արժեք է ունեցել։ Նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» թեման թեւակոխել է «գործնական փուլ»։ Երեկ նա առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։ Բայց նախագիծ կոչվածը որեւէ պաշտոնական իրավական փաստաթղթի՝ բանաձեւի, որոշման, օրենքի տեսք չունի։
ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է»․ գրում է Հրապարակ օրաթերթը։ ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում` ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին` ոչ։

Օրաթերթը նաև գրում է․
Նիկոլ Փաշինյանն առաջ պարբերաբար հանդիպում էր արտախորհրդարանական ուժերի հետ, հաղորդագրություններ էին տարածում, որ տպավորություն լինի, թե քաղաքական դաշտը պաշտպանում է նրա վարած քաղաքականությունը: Օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը այժմ հանդիպումներ է ունենում ՀԿ-ների հետ։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին