Պամելա Անդերսոնը բաժանվում է իր հինգերորդ ամուսնուց
copy image url

Պամելա Անդերսոնը բաժանվում է իր հինգերորդ ամուսնուց

Ավելին 3 տարի առաջ - 21:01 21-01-2022

Դերասանուհի Պամելա Անդերսոնը ամուսնալուծվում է իր հինգերորդ ամուսնուց՝ Դեն Հայհերսթից։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը՝ հղում անելով աղբյուրին։

Թիկնապահի հետ աստղը ապրել է մեկ տարուց մի փոքր ավելի։ Նրանց հարսանիքը տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերին:

Ըստ ամսագրի զրուցակցի՝ ներկայումս ամուսիններն այլևս միասին չեն ապրում։ Նա նրանց հարաբերություններն անվանել է «իրեն սպառած համավարակային պտտահողմ», քանի որ սիրավեպը սկսվել էր կարանտինի ժամանակ:

Զույգը սկսել էր հանդիպել հոլիվուդյան մագնատ Ջոն Փիթերսից՝ Անդերսոնի ամուսնալուծությունից ընդամենը յոթ ամիս անց:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված