Daily Local-ը գրում է. Ավելի քան հազար իսրայելցիներ դուրս են եկել փողոց՝ հարգելու ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված Շիրի Բիբասի ու նրա որդիների հիշատակը։
Ընտանիքը առևանգվել էր 2023 թվականի հոկտեմբերին․ այդ պահին երեխաներից մեկը 4 տարեկան էր, մյուսը՝ 9 ամսական։
Գերիների փոխանակման համաձայնությունից հետո ընտանիքից միայն հայրն է ողջ վերադարձել, իսկ կնոջ ու երեխաների մարմինները Իսրայելին են հանձնվել անցյալ շաբաթ։
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ ընտանիքը սպանվել է իսրայելական հրետակոծության հետևանքով, սակայն իսրայելցի դատաբժշկական փորձագետները ասում են, որ պատանդներին խեղդամահ են արել։