Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեա-Բիսաուի Կանտանհեզ ազգային պարկում, գիտնականները բացահայտել են վայրի շիմպանզեների խմբային վարքի նոր դրսևորում, որը տիպիկ է մարդկանց սոցիալական կյանքին։ Շիմպանզեները պարբերաբար հավաքվում են՝ միասին խմորված աֆրիկյան հացի պտուղներ ճաշակելու, որոնք պարունակում են ալկոհոլ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտության շրջանակներում տեսախցիկներով արձանագրվել է շիմպանզեների առնվազն 10 նման հավաք։
Կենդանիները ոչ միայն ուտում, այլև կիսվում են պտուղներով՝ կարծես միմյանց հյուրասիրելով։
Պտուղների ալկոհոլի պարունակությունը հասնում է մինչև 0,61%, ինչը համարժեք է թույլ գարեջրին։
Համատեղ խմելու և լավ ժամանակ անցկացնելու այս վարքագիծը մարդկային մշակույթում վաղուց հայտնի երևույթ է, իսկ հիմա թվում է՝ շիմպանզեները նույնպես չեն հետ մնում։