Փաշինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Վիգեն Խաչատրյանի հիշատակը

Ներքին 1 տարի առաջ - 11:32 22-06-2023
Կառավարության այսօրվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Վիգեն Խաչատրյանը ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման գործում. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում։

«Ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- դիմելով գործադիրի անդամներին՝ ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ երեկ 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ