Ռուսաստանում մանկապարտեզի շենքը վերաներկվել է՝ դեղին և կապույտ գույների համադրության շուրջ առաջացած դժգոհություններից հետո։ Այս մասին գրում է Lenta-ն։
«Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Վլադիմիր Օժոգինը հայտարարել է, որ կառույցի արտաքինը պետք է շուտափույթ փոխվի, քանի որ այն, իր կարծիքով, հիշեցնում է Ուկրաինայի դրոշը։ Նրա խոսքով՝ այդ գույները ծնողների մոտ առաջացրել են տհաճ ասոցիացիաներ՝ «հատկապես երկրի ներկա քաղաքական իրավիճակի պայմաններում»։
Օժոգինը պաշտոնապես դիմել է այդ շրջանի քաղաքապետին՝ պահանջելով փոխել կառույցի գույները։ Դիմումից կարճ ժամանակ անց մանկապարտեզը վերաներկվել է՝ չեզոք երանգներով։